Ֆրանսիայում մեկնարկել է Սաուդյան Արաբիայի արքայադստեր՝ Հասսա բինտ Սալմանի դատավարությունը, ում մեղադրում են Փարիզի իր շքեղ բնակարանում աշխատակցին ծեծելու հրաման արձակելու համար, հաղորդում է Reuters-ը:
Հասսա բինտ Սալմանը երեքշաբթի պետք է դատարանի առաջ կանգներ աշխատակցի նկատմամբ բռնության համար, որը նրա բնակարանում վերանորոգում է կատարել 2016 թվականի սեպտեմբերին:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ աշխատակիցը՝ Աշրաֆ Էյդը, ոստիկանությանն ասել է, որ թիկնապահը կապել է նրա ձեռքերը, ծեծել եւ ստիպել համբուրել արքայադստեր ոտքերը: Աշրաֆի խոսքով՝ արքայադուստրը նրա հետ վարվել է ինչպես շան հետ:
43-ամյա արքայադուստրը՝ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի քույրը, հերքում է մեղադրանքները:
Արքայադստեր կալանքի միջազգային օրդերը տրվել էր 2017թ.-ին:




























