Վատիկանը հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանի իմունիտետը (դիվանագիտական անձեռնմխելիությունը)՝ սեռական ոտնձգության մեղադրանքների պատճառով:

Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել արքեպիսկոպոս Լուիջի Վենտուրայի նկատմամբ այն բանից հետո, երբ Փարիզի քաղաքապետարանի կրտսեր պաշտոնյան նրան մեղադրել է անչափահասի բռնաբարության մեջ:

Նրա դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով դատախազությունը չի կարողացել նրան հարցաքննել:

«Եվրոպական հարցերով նախարարությունը նրա դիվանագիտական անձեռնմխելիության հետ կանչման մասին հաստատում է ստացել Սուրբ Աթոռից»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Վենտուրան մեղադրանքները չի մեկնաբանում:   

Reuters-ի հետ զրույցում Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է, որ արքեպիսկոպոսը քաղաքապետի ամանորյա ելույթի ժամանակ դիպչել է տղամարդ աշխատակցի ոտքին: Դրանից հետո տղամարդը բողոք է ներկայացրել նրա դեմ: