Դալայ լաման աշխարհի տասնյակ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից կրթության փիլիսոփաների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է, թե ինչու է վերջին շրջանում քննադատաբար տրամադրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վերջին շրջանում քննադատաբար եմ տրամադրված ԱՄՆ նախագահի նկատմամբ... Ինձ դուր չի եկել նրա արտահայտությունն այն մասին, որ Ամերիկան առաջին տեղում է: Այդպիսի երկիրը չպետք է մտածի միայն իր մասին: Դա նեղ մտածողություն է»,- Դհարամսալայում իր նստավայրում անցկացված «Մարդու կրթությունը 3-րդ հազարամյակում» առաջին միջազգային համաժողովում ասել է Դալայ լաման:

Աշխարհահռչակ հոգեւոր առաջնորդը նաեւ հիշել է «սոցիալիստական համակարգը» եւ ԽՍՀՄ-ին: «Մոտիվացումն արտակարգ էր:  Բայց մարդուն, որը պետք է կյանքի կոչեր հրաշալի գաղափարները, չէր բավականացնում բարոյականությունը, եւ նա նեղ մտածողություն ոներ»,- կարծում է Դալայ լաման: