ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության ավագ պետական նախարարի տիկին Ջեսիկա Տան Յի-Լինի ուղեկցությամբ այցելել է «Իստանա» ժառանգության թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։ Այնուհետեւ Աննա Հակոբյանը Սինգապուրի ‹‹Ազգային ժառանգություն›› թանգարանի կառավարման խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Հվի Նիի ուղեկցությամբ եղել է Ազգային ժառանգություն թանգարանում, որտեղ նա ծանոթացել է Սինգապուրի պատմությանը, մշակութային ժառանգությանն ու արխիվային նյութերին։
ՀՀ վարչապետի տիկինը մշակութային այց է կատարել ‹‹Իստանա›› եւ ‹‹Ազգային ժառանգության›› թանգարաններ





























