Հայաստանի Ազգային ժողովը հուլիսի 9-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց գործող օրենքներում կատարված մի շարք  փոփոխություններ եւ լրացումներ, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Պատգամավորները, մասնավորապես, ընդունեցին.

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 90, միաձայն),

Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 99, միաձայն),

2018 թվականին Պետական գույքի սեփականաշնորհման ծրագրի իրականացման մասին տարեկան հաշվետվության հաստատումը («կողմ»՝ 99, միաձայն),

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 95, «դեմ»՝ 1, ձեռնպահ՝ 4),

Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 102, միաձայն),

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 102, միաձայն):

Խորհրդարանականները նաեւ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի, որոնք քննարկվել են առաջին ընթերցմամբ: Այսպես՝ պատգամավորները հավանություն տվեցին.

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում եւ հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթին («կողմ»՝ 101, միաձայն),

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին («կողմ»՝ 101, միաձայն),

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրինագծերի եւ հարակից օրենքների փաթեթին («կողմ»՝ 61, «դեմ»՝ 20, ձեռնպահ՝ 16):