Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, այդ թվում՝ 3-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության 13, անձնական ունեցվածքի գողության 10, մարմնական վնասվածք հասցնելու 9, թմրամիջոցի հայտնաբերման 4, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի եւ փաստաթղթի կեղծիքի 2-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքի անզգուշությամբ ոչնչացման, ինքնասվնասման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու ու պոռնկագրական նյութեր տարածելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 եւ բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: