Հայաստանի Ազգային ժողովը հուլիսի 10-ին արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է գործող օրենքների մի շարք լրացումներ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։
Խորհրդարանականներն ընդունել են.
Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ» – 101, միաձայն);
«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ» – 103, միաձայն);
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» եւ հարակից օրենքների մասին օրինագծերի փաթեթը («կողմ» – 72, «դեմ» – 21, ձեռնպահ – 7)։
Սրանով արտահերթ նիստն ավարտեց աշխատանքը։





























