Մոսկվայի ոստիկանությունը քննում է Ինգուշեթիայի բարձրաստիճան պաշտոնյայի եւ Մոսկվայի ոստիկանության քննիչի միջեւ ընդհարման հանգամանքները: Ծեծկռտուքը տեղի էր ունեցել անցած շաբաթ: Նախնական տվյալներով, ընդհարման պատճառը աղջիկ է:
Միջադեպը տեղի էր ունեցել Մոսկվայի բժշկական-ատամնաբուժական համալսարանի մերձակայքում: Ինգուշ երիտասարդը ընկերների հետ ծեծել էր ոստիկանին:
Արդյունքում երիտասարդ լեյտենանտին տեղափոխել էին հիվանդանոց` գլխի վնասվածքով եւ մատերի կոտրվածքով: Պարզվել է, որ ծեծողը Ինգուշեթիայի նախարարներից մեկի որդին է:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:





























