Այս տարի լրանում է պետական, քաղաքական մեծ գործիչ, զորավար եւ փիլիսոփա Գարեգին Նժդեհի 125-ամյակը: Հոբելյանական միջոցառումներից անմասն չէր կարող մնալ նաեւ Երեւանի պետական համալսարանը: 

Մարտի 22-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառումը կազմակերպել է ԵՊՀ ուսանողական խորհուրդը Մշակույթի կենտրոնի եւ Հայաստանի երիտասարադական հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ուսանողական խորհուրդը համալսարանական ուսանողների անունից հանդես կգա հայտարարությամբ` ուղղված ադրբեջանական իշխանություններին: Հայտարարությունը վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ադրբեջանական կողմից հաճախակի հնչող կրակոցներին, ինչի արդյունքում, ի թիվս մի շարք զինվորների, օրեր առաջ զոհվել է նաեւ ԵՊՀ 20-ամյա ուսանողը: ԵՊՀ ՈՒԽ-ն եւս մեկ անգամ կոչ է անում շփման գոտուց հեռացնել ադրբեջանական դիպուկահարներին:

Հայտարարության տեքստը կտարածվի միջոցառումից անմիջապես հետո: