Վատիկանի աշխատակցի 15-ամյա դուստր Էմանուելա Օրլանդիի 1983 թվականի անհետացման առեղծվածը համալրվում է նոր մանրամասներով. այսօր Վատիկանի գերեզմանատանը որոնումների ժամանակ հայտնաբերվել էր նոր գտածո, գրում է Daily Mail-ը:
Վատիկանը հայտարարել է, որ որոնումների ընթացքում հայտնաբերվել են երկու տարբեր կմախքների ոսկորներ միեւնույն սալաքարի տակ:
Ինչպես հայտնել է Վատիկանի մամուլի քարտուղար Ալեսանդրո Գիզոտին, հետագա որոնումները պետք է կենտրոնացվեին արքայադստրերի գերեզմանների հատվածում:
Նրա խոսքով՝ անհայտ ոսկորները հայտնաբերելուց հետո տարածքը շրջափակվել է եւ կբացվի միայն հուլիսի 20-ին դատաբժիշկների ներկայությամբ:
Այդ գտածոյի մասին լուրն ի հայտ էր եկել, երբ որոնումների ժամանակ պարզվել էր, որ 19-րդ դարի երկու գերմանացի արքայադստրերի դամբարանատեղիները դատարկ էին:





























