Որոշ շվեյցարական բանկեր սկսել են վարկեր տալ բացասական տոկոսադրույքով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։
Դա կապված է Ազգային բանկի տոկոսադրույքի հետ՝ մինուս 0,75 տոկոս տարեկան։ Վարկային կազմակերպությունները ստիպված են լրացուցիչ վճարել կարգավորողին ավելորդ միջոցների պահման համար։
Բանկերին ավելի շահավետ է ազատ միջոցները տեղաբաշխել վարկերում եւ դրանք տրամադրել ինստիտուցիոնալ փոխառուներին բացասական տոկոսադրույքով (բայց ավելի շահավետ Կենտրոնական բանկի տոկոսադրույքի համեմատ)։ Փոխառուներին դա նույնպես հարմար է. անհրաժեշտ է ավելի քիչ վերադարձնել, քան վերցրել ես։
Այժմ նման սխեմայով են աշխատում Zurcher Kantonalbank-ը եւ Grisons cantonal bank-ը։ Ցյուրիխ, Ժնեւ եւ Բեռն կանտոնների բանկերում տոկոսադրույքները մնում են ոչ բարձր, բայց բարձր զրոյից։
Նման գործելակերպ գոյություն ունի Դանիայում, Շվեդիայում եւ Ճապոնիայում։





























