Ավելի քան երեք տասնամյակ շարունկ հանրաճանաչ մուլտհերոսուհի Մինի Մաուսին հնչունավորած դերասանուհի Ռասի Թեյլորը մահացել է 75 տարեկան հասակում, հաղորդում է BBC News-ը:

Walt Disney ընկերությունում հայտնել են, որ Թեյլորը մահացել է Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում:

Նրա մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն:

Ռասի Թեյլորը հնչունավորել է մուլտհերոսներին 1986 թվականից ի վեր: Նրա աշխատանքներից են Բարտ Սիմպսոնի դասընկերոջ՝ Մարտինի ձայնը «Սիմպսոնները» մուլտիպլիկացիոն սերիալից:

Դերասանուհին ամուսնացած էր Միկի Մաուսին հնչունավորած Ուեյն Էլվայնի հետ, որը մահացել է 2009 թվականին: