Բրազիլիայի ոստիկանությունը կալանավորել է չորս մարդու, որոնք կասկածվում են ավելի քան 700 կիլոգրամ ոսկի գողանալու մեջ բրազիլական Սան Պաուլուի միջազգային օդանավակայանից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով G1 պորտալին։

Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ։ Չարագործները օդանավակայանի տարածք են եկել հինգշաբթի ցերեկը իբր ոստիկանական երկու մեքենայով։ Նրանք նաեւ կրել են իրավապահ մարմինների աշխատակիցների համազգեստ եւ զինված են եղել։ Բեռների տերմինալ թափանցելուց հետո հանցագործները կողոպտել են Brink's ընկերության ինկասատորական ֆուրգոնը եւ դիմել փախուստի։