Մալայզիայի գերագույն կառավարիչ Աբդուլլա Ռիաայատուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահը թագադրվել է Կուալա Լումպուրում  գտնվող պաշտոնական միապետական նստավայրում, հաղորդումէ  Bernama-ն:

Թագադրված կառավարիչը Իիր խոսքում խոստացել է ջանքեր գործադրել  Մալայզիայի բոլոր քաղաքացիների միասնությունը ամրապնդելու համար՝ անկախ էթնիկական եւ կրոնական պատկանելիությունից:

 «Ես մարդկանց բարեկեցությունն ամեն ինչից վեր կդասեմ», - ընդգծել է միապետը:

Նոր թագավորին երդում է  տվել Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը:

«Հավաստիացնում եմ ձերդ Մեծությանը, որ Մալայզիայի կառավարությունը երբեք կանգ չի առնի ձեռք բերված արդյունքների վրա», - ասել է  վարչապետը:

Հունվարի 31-ին Աբդուլլա Ռիաայատուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահը երդում էր տվել որպես Մալայզիայի միապետ՝ փոխարինելով գահից հրաժարված թագավոր Մուհամմադ 5-րդին:

Մալայզիայի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նախորդ թագավորը ստիպված էր Կառավարիչների խորհրդի ճնշման տակ թողնել գահը, որոնք հավանություն չէին տվել ռուս Օքսանա Վոեվոդինայի հետ նրա հարսանիքը: