Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 29-ին, ժամը 16.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 24-ամյա երիտասարդ եւ տվել խոստովանական բացատրություն, որ հունիս եւ հուլիս ամիսներին Դրոյի փողոցի թիվ 16 եւ 18 շենքերի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներից գողացել է կողային հայելիները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նաեւ խոստովանել է, որ բացի նշված գողություններից, Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում գտնվող դեղատներից եւ ավտոմեքենաներից կատարել է գողություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: