Ադրբեջանը Թուրքիայից մասնագետներ կներգրավվի կործանված  ՄիԳ-29-ի որոնումների համար, հաղորդում է   «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, որ ուսումնական թռիչքի ընթացքում ռազմական ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից, հավանաբար, ընկել է Կասպից ծով: Իրականացվում են  որոնումներ:

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի որոնողական աշխատանքներին, որը վթարի է ենթարկվել հուլիսի 24-ին ուսումնամարզական թռիչքի ընթացքում, ներգրավվել են ժամանակակից ստորջրյա ռոբոտներ, ինչպես նաեւ օտարերկրյա մասնագետներ եւ պրոֆեսիոնալ ջրասույզներ:

Գործողությանը լրացուցիչ ուժեր ներգրավելու նպատակով Թուրքիայի համապատասխան կառույցներ դիմումներ են ներկայացվել եւ առաջիկայում առաջարկվում  է այդ կառույցների մասնագետների ժամանումը երկիր», - հայտնել են ՊՆ-ում:

Միևնույն ժամանակ, ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության, որոնումներին  ներգրավված են բազմաթիվ նավեր, կատերներ և ավիացիա:

«Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, որոնք շարունակվում են ինքնաթիռի վթարի պահից մինչեւ այսօր, պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովի ղեկավարությամբ, ներկայումս ինտենսիվորեն ընթանում են որոնողական աշխատանքներ», - ասվում է հաղորդագրությունում: