Բրիտանական ֆունտ սթերլինգի փոխարժեքն այսօր երկու տարվա ընթացքում առաջին անգամ հասել է ամենացածր նիշին, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաջին օրերն օգտագործել է հոկտեմբերի 31-ին «անկախ ամեն ինչից» ԵՄ կազմից դուրս գալու թեմայով սպառնալիքների ավելացմանը:
«Այժմ մտավախությունները, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից առանց համաձայնագրի, որը կարող էր պաշտպանել առեւտուրը, հանգեցրել է նրան, որ ֆունտ սթերլինգի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել ամերիկյան դոլարի նկատմամբ, ինչը տեղի չէր ունեցել 2017 թվականի մարտից ի վեր»,-նշում է հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ երեքշաբթի բրիտանական արժույթի փոխարժեքը մեկ ֆունտ սթերլինգի դիմաց գրեթե հասել է 1.21 դոլարի: Լոնդոնի Գաթվիք օդանավակայանի Moneycorp փոխանակման կետում 1 ֆունտ սթերլինգը կազմել է գրեթե 1 դոլար:
Ֆինանսական վերլուծաբանների կարծիքով՝ ֆունտ սթերլինգի փոխարժեքը կարող է «չկանոնակարգված» բրեքսիտից հետո հավասարվել դոլարին եւ այս պահից մինչեւ մինչեւ հոկտեմբեր անշեղորեն կնվազի:




























