Հուլիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են երկու Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով Ford-երից մեկը գլիվայր շրջվել է։ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։