Չինաստանի Ցզյանսու արեւմտյան նահանգի պետական բանկի կուսկոմի նախկին քարտուղար Վան Ցզյանխուան առանձնապես խոշոր չափի կաշառքի համար համար 13 տարվա է դատապարտվել: Համապատասպան որոշումը հրապարակել է Նանտուն քաղաքի միջին աստիճանի Ժողովրդական դատարանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դատարանի կողմից ապացուվել է, որ նախկին պաշտոնյան, որը 1988-2017 թվականներին, բացի Ցզյանսու բանկի կուսկոմի քարտուղարը լինելուց, նահանգում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում Լյանյունգան քաղաքի կուսակցության քարտուղարի, ծառայողական դիրքն օգտագործել է անձնական հարստացման նպատակով:
Գործի նյութերի համաձայն՝ Վան Ցզյանխուան անմիջականորեն կամ այլ պետական ծառայողների միջոցով երրորդ անձանցից ընդհանուր առմամբ 25 մնլ յուանի չափով (մոտ 3,6 մլն) կաշառք է ստացել:
Նախկին պաշտոնյայի բոլոր ապօրինի ստացված ակտիվները առգրավվել են հօգուտ պետության: Վան Ցզյանխուան, բացի ազատազրկման ժամկետից, նաեւ դատապարտվել է 2.5 մլն յուան չափով տուգանքի (367 հազար դոլար):




























