ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեն քվեարկել է Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը ներգրավված անձանց եւ ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին, հաղորդում է Reuters-ը:

Կոմիտեն հավանություն է տվել օրենքին 20 կողմ եւ 2 դեմ ձայներով:

Գործակալությունը նշում է, որ այդ օրենքն արտացոլում է Եվրոպայի վրա Ռուսաստանի ազդեցության հետ կապված որոշ օրենսդիրների մտահոգությունը:

Օրենքն ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվի Սենատի, Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաեւ ստորագրվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: