Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 31-ին, ժամը 13:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան բնակավայրի ջրերի գործարանի մոտ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և երկու օժանդակ ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել` 19:18–ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար: