Մեկ հոգի աշխատանքից հեռացրել ենք այդպիսի կասկած ունենալով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Մեղրիի մասքատանը տեղի ունեցածին, երբ մաքսային ծառայության էլեկտրամոբիլի աշխատակիցները յուրաքանչյուր տեղափոխման համար 1000 դրամ են վերցնում քաղաքացիներից:

«էլեկտրամոբիլների վրա հայերեն ու պարսկերեն փակցրել ենք, որ սպասարկումն անվճար է: Բայց նաեւ ներքին քննություն ենք իրականացնելու, հետուողական ենք լինելու»,-հայտարարեց Անանյանը:

Նշենք, որ Hetq.am-ը տեսանկարահանել էր էլեկտրամոբիլի վարորդը մարդկանցից հազարական դրամ է վերցնում նրանց եւ ապրանքները չեզոք գոտուց սահման հասցնելու համար: