Հուլիսի 31-ին, ժամը 02.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Չարենցավան քաղաքի 47-ամյա մի բնակչի, նաև հրավիրել մայրաքաղաքի Ներքին Չարբախում ապրող 53-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ այգում, օգտվելով չարբախցու քնած լինելու հանգամանքից, չարենցավանցին նրա գրպանից գողացել է բջջային հեռախոսը:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: