Գերմանացիների մեծ մասն (86%) աջակցում է Գերմանիայի տարածքում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման արգելքը: Այս մասին վկայում են Greenpeace-ի պատվերով Kantar-ի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր՝ օգոստոսի 1-ին, հաղորդում է DW-ը:
Գերմանացիների մոտ 75%-ն իրեն անվտանգ չի զգում միջուկային զենքի տեղակայման պատճառով: Ընդ որում, 84%-ը կողմ է երկրի տարածքից դրանց լրիվ դուրսբերմանը, իսկ 82%-ը՝ ողջ աշխարհում միջուկային զինանոցի ոչնչացմանը:
Greenpeace-ի ղեկավար Քրիստոֆ ֆոն Լիվենի խոսքով՝ դա կառավարությանն ուղղված հստակ պահանջ է:
Չհաստատված տվյալների համաձայն՝ 50-ական թվականներից ԱՄՆ-ն ատոմային ռումբ է պահում Ռեյնլանդ-Պֆալց դաշնային հողում: Գերմանիան ՆԱՏՕ-ի այսպես կոչված պլանավորման խմբի անդամ է: Այդ խմբում աշխատանքը իրավունք է երաշխավորում նԱՏՕ-ի օպերացիաների ժամանակ միջուկային զենքի կիրառման համար: Դրա փոխարեն՝ Գերմանիան պարտավորվում է ինքնաթիռներ տրամադրել, որոնք կարող են ատոմային զենք կրել, եւ պահել միջուկային սպառազինություն իր տարածքում:





























