Հնդկաստանի «Բհարատի ջանատա պարտի» իշխող կուսակցությունը բռնաբարության մեջ մեղադրվող հնդիկ պատգամավորին հեռացրել է իր շարքերից, գրում է  The Guardian-ը:

Որոշումն ընդունվել է մահացու ՃՏՊ-ից 2 օր անց, որի հետեւանքով մահացել են բռնաբարության զոհի բարեկամները:

Քննիչները ուսումնասիրում են ՃՏՊ-ի հնարավոր կապը իշխող կուսակցությունից Կուլդիպ Սինգխ Սենգար քաղաքական գործչի հետ, որը մեղադրվում է դեռահասային տարիքի աղջկա բռնաբարության մեջ:

Մեքենայի եւ բեռնատարի բախման արդյունքում մահացել են բնռաբարության զոհի երկու բարեկաները, որոնք գտնվել են մարդատար մեքենայում, իսկ իրավաբանը լրջորեն վիրավորվել է:

Նշվում է, որ ՃՏՊ ընթացքում բեռնատարի պետական համարները թաքցվել են:

Ուտտար-Պրադեշ նահանգի իշխանություններին մեղադրել են, որ նրանք չեն կարողացել պաշտպանել աղջկան եւ կատարվածի արդար հետաքննությունն անցկացնել:

Նշվում է, որ աղջիկը ենթադրաբար բռնաբարվել է 2017-ի հունիսին, երբ աշխատանքի նատակով գնացել է քաղաքական գործչի տուն: Աղջկա ընտանիքի անդամները հայտնել են, որ երկար ամիսներ ոստիկանությունը հրաժարվել է ընդունել զոհի հայցը: