Մադագասկարում  Բրիտանիայից Քեմբրիջի համալսարանի 19-այմյա ուսանողուհի Ալանա Քաթլենդը, ընկնելով   թռչող ինքնաթիռից մահացել է, հաղորդում է  Independent-ը:

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ավելի քան 1000 մ բարձրության վրա, երբ աղջիկը թեթեւ շարժիչով ինքնաթիռով թռչել է ստաժավորման:

Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է՝ արդյոք կատարվածը ինքնասպանություն է:

Ոստիկանությունը վերաարտադրել է աղջկա կյանքի վերջին րոպեները, երբ օդաչուն եւ երկրորդ ուղեւորը փորձել են բռնել նրան ոտքից, սակայն նրանց չի հաջողվել փրկել նրան: