Ինչ-որ մեկին թելադրել, թե ում հետ ընկերություն անել, իմ հետ ընկերություն չանել, ում վրա կենտրոնանալ, ում վրա չկենտրոնանալ, ինչ դաշինքների անդամակցել, ինչ դաշինքների չանդամակցել, հակասում է Արեւմուտքի երկրների եւ ԱՄՆ-ի հայացքներին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն լուրը, որի համաձայն՝ ԱՄՆ նոր ֆիսկալ տարում մտադիր է էապես կրճատել Հայաստանին ավանդաբար տրամադրվելիք ամենամյա ֆինանսական օգնությունը՝ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցական կապերի պահպանման պատճառով:

«Գիտեք ինչ, անկեղծ ասեմ, չեմ ցանկանում մեկնաբանել այդ կոնկրետ դեպքը կամ ինչ-որ քաղաքական գնահատական տալ: Ես չեմ տեսել այդ մեջբերումը, անպայման կնայեմ… Մյուս կողմից, Արեւմուտքը, ինչը մենք անվանում ենք արեւմտյան քաղաքականությունը, մեկ տասնամյակի ընթացքում դաս է տվել մյուս պետություններին, երկրներին, մայրցամաքներին, առաջին հերթին, արտաքին եւ ներքին անկախ քաղաքականություն վարելու, երկրորդ հերթին, հատկապես վերջին տարիներին, հայտարարում է այլ պետության ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին: Մի ինքնիշխան պետության կողմից մեկ այլ ինքնիշխան պետության հետ հարաբերությունների կառուցումն այդ պետության ներքին գործն է: Խոսքը արտաքին քաղաքականության մասին է: Եվ, համապատասխանաբար, թելադրել ՝, սակայն՝ ելնելով ներքաղաքական հայացքներից, դոկտրինայից, թելադրել, թե ում հետ ընկերություն անել, իմ հետ ընկերություն չանել, ում վրա կենտրոնանալ, ում վրա չկենտրոնանալ, ինչ դաշինքների անդամակցել, ինչ դաշինքների չանդամակցել, հակասում է Արեւմուտքի երկրների եւ ԱՄՆ-ի հայացքներին: Բոլորս հիշում ենք եվրոպական բանկերի հետ կապված պատմությունը, ինչպես դրանք պատժվեցին բացարձակ օրինական տրանսակցիաների համար, որոնք դուր չեկան Միացյալ Նահանգներին: Այդ ամենը պարզապես հակասում է այն արժեքներին, որոնց մասին խոսում է ԱՄՆ-ը միջազգային հարթակներում եւ միջազգային հարաբերություններում: Այդ պատճառով ինձ թվում է, որ ինչ-որ պահի այդ հակասությունը նրանց փակուղի կտանի, որից անհնար կլինի դորս գալ: Չեն կարող քայլերն այդքան հակասական լինել: Դա միշտ կոլապսի է հանգեցնում: Այդ իսկ պատճառով այստեղ հարցը ոչ թե կոնկրետ իրավիճակն է, այլ գլոբալ խնդիրը»,- ասել է Զախարովան: