Բելգիայի բնակչուհի 43-ամյա Քորին Բաստայդն անհետացել է հուլիսի 23-ին: Այդ օրը Բելգիայում մոտ 42 աստիճան շոգ եղանակ է գրանցվել, հաղորդում է BBC News-ը:
Պարզվել է, որ կնոջ ավտոմեքենան խրվել է փոսի մեջ, կինը վնասել է ողնաշարն ու չի կարողացել դուրս գալ ավտոմեքենայից:
Չնայած ջրազրկմանը՝ կինը գիտակից վիճակում է եղել եւ անձրեւաջուր է խմել, որպեսզի ողջ մնա: Նրան հայտնաբերել են երկուշաբթի, երբ կնոջ ընտանիքը ահազանգել է: Կինը պատմել է ԶԼՄ-ներին իր հետ տեղի ունեցածի մանրամասները:




























