ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է չինական արտադրանքի վրա մաքսատուրքեր սահմանելու մասին՝ սեպտեմբերի 1-ից 10%-ի չափով, հաղորդում է BBC News-ը:

Թրամփը Twitter-ում գրել է, որ սահմանված մաքսատուրքերը տարածվում են 300 մլրդ դոլարի չափով արտադրանքի վրա:

Որոշումն ընդունվել է ԱՄՆ-Չինաստան առեւտրային բանակցությունների վերջին փուլից հետո, որի արդյունքում երկրները որեւէ առաջընթացի չեն հասել:

Թրամփը նաեւ քննադատել է Չինաստանին ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների գնման մասին խոստումները չիրականացնելու համար: