Հուլիսի 20-ին, ժամը 22.10-ին, Երեւանի Պ.Սեւակի եւ Ռուբինյանց փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա Ծովինար Տիտանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հուլիսի 31-ին, ժամը 17.00-ին, Ծ. Տիտանյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։