Ճապոնիայում եկու անձանց մահապատժի են ենթարկել, հաղորդում է Kiodo գործակալությունը:

Մահապատժի ենթարկվածների անունները չեն հրապարակվում: Մահապատիժն իրականացրել են  առավոտյան արդարադատության նախարար Տակասի Յմասիտայի հրամանով: Վերջին անգամ պատժի բարձրագույն  միջոցը Ճոպնիայում կիրառվել էր անցյալ տարվա դեկտեմբերին երկու կալանավորների դեմ, իսկ ավելի վաղ՝ հուլիսին:

Այժմ Ճապոնիայում մահապատժի է սպասում ավելի քան 100 մարդ:

Որպես կանոն, մահապատիժները կատարվում են կախաղանի միջոցով, բայց ոչ միանգամից, այլ դատավճռից մի քանի տարի անց:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները  Ճապոնիային կոչ են անում վերացնել պատժի այս անմարդկային ձեւը: Դատապարտյալը կարող է տարիներով սպասել մահապատժին, բայց այդ մասին  իմանալ միայն պատժի կատարման օրվա առավոտը: Ճապոնացիները արտասահմանից քննադատություններին պատասխանում են, որ ի տարբերություն այլ երկրների, Ճապոնիայում հանցագործության վայրում հանցագործներին չեն կրակում: