ԱՄՆ Վիրջինիա նահանգում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ կադրի մեջ բզեզ է հայտնվել, որը սողացել է նրա դեմքի եւ մազերի վրայով: Հոլովակը հրապարակել է Sky News-ը:

Այս զվարճալի դեպքը ծիծաղեցրել է հոլովակը դիտած օգտատերերին: Նրանցից ոմանք ենթադրել են, որ այս բզեզի միջոցով Թրամփին գաղտնալսել են: Մյուսներին զարմացրել է, որ նախագահը չի զգացել, որ իր դեմքի վրայով բզեզ է սողում: Նրանք ենթադրել են, որ Թրամփը զգայունությունից զրկվել է: