Նյու Յորք նահանգի դատախազությունը դատարանի միջոցով Trump Organization ընկերությունների խմբից փաստաթղթեր է խնդրել ՝ կապված նախկին պոռնո դերասանուհի Ստեֆանի Քլիֆորդին 130 հազար դոլար վճարելու հետ: Հինգշաբթի  The New York Times-ը, վկայակոչելով սեփական աղբյուրներին հաղորդել էր, որ այդպիսով վերսկսել է հետաքննությունը, որն ավարտվել էր այս տարվա հուլիսի կեսերին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հրատարակության տվյալներով՝ Նյու Յորքի դատախազությունը պահանջել է փաստաթղթեր ներկայացնել, որոնք կապված են նախկին պոռնոդերասանուհուն լռության համար փողի վճարման հետ, որը պնդում էր, որ ԱՄՆ ներկայիս նախագահը նախկինում իր հետ արտաամուսնական կապ է ունեցել:

Թերթը պնդում է, որ դատախազությունը մտադիր է պարզել, արդյոք  ընկերությունների խմբի ղեկավարության ներկայացուցիչները փողերի փոխանցման համար ինչ-որ կեղծ փաստաթղթեր ձեւակերպել են: Աղբյուրի համաձայն, եթե այդպիսի փաստաթղթեր եղել են, ապա դա կարող է նրանց հեղինակներին քրեական հետապնդումներով սպառնալ:

Trump Organization-ի փաստաբան Մարկ Մուքեյսիի խոսքով՝ տվյալ հետաքննությունը ԱՄՆ նախագահի քաղաքական հեղինակությանը հարված հասցնելու փորձ է:

«Դատարանի ծանուցումները որպես զենք օգտագործելը նախագահին, նրա ընտանիքին եւև բիզնեսին ճնշելու միջոց է:

Մենք համապատասխան ձեւով կպատասխանենք», -ընդգծել է իրավաբանը:

Ավելի վաղ ԱՄՆ Նյու Յորք նահանգի  դատախազությունն ավարտել էր Trump Organization ընկերությունների խմբի ղեկավարության անդամների կողմից Թրամփի նախընտրական քարոզարշավի եւ երդմնակալության արարողության ֆինանսավորման կանոնների խախտումների մասին հետաքննությունը:  Դատավոր Ուիլյամ Փոուլին կարգադրել էր հրապարակային դարձնել քննչական նյութերը, որոնք վերաբերում են ԱՄՆ նախագահի նախկին իրավաբան Մայքլ Կոհենի տանը կատարված խուզարկություններին:

«Ներկա պահին կառավարության կողմից խախտումների հետաքննությունն ավարտվել է», - ասել է նա:

Կոհենը 2018 թվականի դեկտեմբերին բանտարկվել էր 3 տարոսվ մի շարք հանցագործությունների համար, ներառյալ հարկերից խուսափելու, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնների խախտումների, բանկային ոլորտում խարդախությունների եւ ԱՄՆ ֆինանսական կազմակերպություններին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար:

Ֆինանսավորման կանոնների խախտումը արտահայտվել է միջոցների ոչ նպատակյին օգտագործմամբ, որոնք հատկացվել են նախընտրական պայքարին: Դրանց մի մասը լռության համար վճարվել է երկու կանանց, որոնք պնդում են, որ Թրամփը նախկինում նրանց հետ արտաամուսնական կապ է ունեցել:

Խոսքը նախկին պոռնոդերասանուհի Ստեֆանի Քլիֆորդի եւ նախկին ֆոտոմոդել Կարեն Մաքդուգալի մասին է: