Թուրքիայում «Եվրասիա հասարակության հետազոտությունների կենտրոն»-ի (AKAM) իրականացրած հարցումները ցույց են տվել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) վարկանիշն ընտրություններից առաջ անկում է ապրել:

Թուրքիայի խոշոր քաղաքաներում  AKAM-ի կողմից 2 հազար 154 հոգու հետ արված հարցման արդյունքում պարզվել է, որ իշխող կուսակցության  պատրաստ է ձայն տալ հարցվածների 39.6 տոկոսը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությանը` 31.5, ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությանը` 12.7, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությանը` 5.7 տոկոսը:

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011-ի հունիսի 12-ին:

Թուրքիայի խորհրդարանն ունի պատգամավորության 550 տեղ: Խորհրդարան են անցնում 10 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններն ու մեծամասնական կարգով ընտրվածները: