Չինաստանը դեմ է «միջին եւ փոքր  հեռահարության հրթիռների ոչնչացման» ռուս-ամերիկյան պայմանագրից դուրս գալուն եւ կարծում է, որ Վաշինգտոնը պետք է վերադառնա իր պարտավորությունների կատարմանը: Այս մասին ուրբաթ հաղորդել է Չինաստանի  Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չինական կողմը դեմ է նման գործողություններին, մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները», - հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է նա:

ԱՄՆ-ն ուրբաթ դուրս  է գալիս 1987 թվականի ՄՓՀՀՊ-ից:  ԱՄՆ ղեկավարությունը մի քանի անգամ նշել է դրա փոխարեն  Չինաստանի հետ նմանատիպ համաձայնագիր նախապատրաստելու մասին, բայց Պեկինը, ըստ էության, անտեսել է այդ կոչերը: