Այսօր, օգոստոսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 10։30-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 44 կմ հատվածում բախվել են Lexus մակնիշի, VAZ 2106 մակնիշի եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիմնական բախումը տեղի է ունցել Lexus-ի եւ 06-ի միջեւ։ Ու Mercedes-ը, որը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում, նկատելով Lexus-ի մոտենալը, փորձել է խույս տալ բախումից, սակայն բախվել է երկաթե արգելապատնեշին։ Իսկ 06-ն էլ, որը բարձված է եղել գյուղմթերքով, հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում, վերածվելով մետաղե ջարդոնի։






























