Անկարայում զինված հարձակման հետեւանքով տուժած բելառուս դիվանագետ Ալեքսանդր Պոգանշեւին դուրս են գրել հիվանդանոցից: Ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ տեղեկատվության եւ թվային դիվանագիտության վարչության պետի տեղակալ Անդրեյ Շուպլյակը:
«Նա ապաքինվում է, այսօր նրան դուրս են գրել հիվանդանոցից», - ասել է գործակալության զրուցակիցը, հավելելով, որ Բելառուսի դեսպանատան աշխատակիցը կշարունակի ապաքինվել տանը:
Թուրքիայում բելառուսական դիվանագիտական առաքելության խորհրդական Պոգանշեւը Անկարայի Դիքմեն այգում զբոսանքից հետո որդու հետ տուն վերադառնալու ճանապարհին մի քանի հրազենային վնասվածք է ստացել:
Դիվանագետի վրա հարձակվել է հոգեպես անհավասարակշիռ անձը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ հանցագործությունը կատարվել է վեճի արդյունքում եւ ոչ մի քաղաքական դրդապատճառ չի դիտարկվում:




























