Զապորոժիեում իր տան բակում դաժանորեն սպանվել է տեղի քրեական հեղինակություն Ալեքսեյ Պետրովը՝ Պետրիկ մականունով: Նրան ծեծի են ենթարկել, ապա կտրել կոկորդը, հաղորդում է IPnews-ը: Համացանցում հայտնվել են դեպքի կադրերը: 

Համացանցում տարածված տեսանյութում երեւում է՝ ինչպես են Պետրովի վրա հարձակվում անհայտ անձինք: Նրանք նախ ծեծի են ենթարկել քրեական հեղինակությանը, ապա դանակով կտրել նրա կոկորդը: Դրանից հետո նրանք թաքնվել են դեպքի վայրից:

Ալեքսեյ Պետրովը զբաղվում էր արդյունաբերական ձեռնարկությունների թափոնների իրացմամբ, որոնք կուտակվում էին «Չյոռնայա գորա» հողաշեղջում: Մինչ 2000թ. Պետրովը եղել է «Ֆրանց» հայտնի խմբավորման 5 անդամներից մեկը: Վերջին շրջանում նա հեռացել է գործերից եւ բնակվում էր Վտորոմայսկիյ գյուղում: