Աշխատանքից ազատվել է Պետդեպարտամենտի քաղաքական ծրագրման բաժնի ղեկավար Քայրն Սքինները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Politico-ի վրա հղումով:

Նման քայլի պատճառ է հանդիսացել ենթակաների համար Սքինների աշխատանքի վիրավորական ոճը: Սքինները ոչ միայն անթույլատրելի արտահայտություններ է արել աշխատակիցների հասցեին, այլ նաեւ հաշվեհարդար է տեսել նրանց հետ, որոնք համարձակվել են հակաճառել նրան:

Մի շարք աշխատակիցների Սքինները սպառնացել է աշխատանքից ազատումով:

Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2018թ. սեպտեմբերի 1-ից: Պետդեպարտամենտում նա աշխատանքի է անցել Փիթսբուրգի Քարնեգի-Մելլոնի համալսարանում աշխատանքից հետո, որտեղ նա ղեկավարում էր գիտական կենտրոններ եւ հետազոտական ծրագրեր: