Սպիտակ տունը խիստ քննադատել է Սիրիայի իշխանություններին Դերաա քաղաքում ցուցարարների նկատմամբ կիրառած բռնության համար:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մարտի 24-ին Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիան պետք է հետեւի Եգիպտոսի օրինակին, որտեղ զինվորականները չխոչընդոտեցին հանրահավաքներին եւ որոնք էլ արդյունքում հանգեցրին Մուբարաքի հրաժարականին:

Սիրիայում ընդդիմադիր ակտիվիստները կոչ են անում մարտի 25-ին նոր բողոքի ակցիաներ անցկացնել:

Նախագահ Բաշար ալ Ասադի ներկայացուցիչը մարտի 24-ին հայտարարել է, որ իշխանությունները պատրաստակամ են իրականացնել մի շարք բարեփոխումներ` մասնավորապես քննարկել արտակարգ դրության ռեժիմը չեղյալ հայտարարելու, ընդդիմադիր կուսակցությունների գրանցման կարգը պարզեցնելու հնարավորությունները: