National Interest-ի վերլուծաբան Դեւդ Էքսը պատմել է ամերիկյան ռազմածովային նավատորմի թուլության մասին:
Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմածովային բազան վատ վիճակում է գտնվում: երկիրը քիչ նավաշինարաններ ունի, եւդրանք շատ դանդաղ են աշխատում: Այս մասին վկայում են Կոնգրեսի վերջին 2 զեկույցները ԱՄՆ ՌԾՈւ մասին:
Նա նշում է, որ նավաշինարաններում չեն կասկածում, որ կկարողանան գրաֆիկով ռազմական նավեր կառուցել: Մինչ 2034թ. կհաջողվի կառուցել 355 նավ:
Հաղորդվում է, որ նավաշինարանների պակասի պատճառով նավերի վերանորոգումը կարող է դժվարություններ առաջացնել: Խաղաղ օվկիանոսում հակամարտության դեպքում կարելի է հույս դնել Ճապոնիայի վրա, որը կօգնի վերանորոգել ամերիկյան նավերը, սակայն ճապոնական կողմում հակամարտության դեպքում անհրաժեշտ կլինեն սեփական նավերը: Նման իրավիճակը կարող է խանգարել ԱՄՆ-ին ցանկացած ռազմական կոնֆլիկտի դեպքում, հաղորդում է Gazeta-ն:



























