ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսում ընդունված բյուջետային ծրագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրինագիծը ժամանակավորապես դադարեցնում է պետական պարտքի մշտական բարձրացման անհրաժեշտությունը մինչեւ 2021թ.: Այդ հարցը հաճախ քաղաքական տարաձայնությունների առարկա է դառնում: Այժմ պետական պարտքը կազմում է 22 տրիլիոն դոլար:

Առաջիկա 2 տարվա համար 1,37 տրիլիոն դոլարի չափով շեմ է հաստատվել: