Մոսկվայի Տվերի դատարանը երկարաձգել է Optima Development ընկերության սեփականատեր, հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի կալանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Խուդոյանը մեղադրվում է 2 մլրդ ռուբլու չափով խարդախություն կատարելու մեջ:

«Բավարարել քննության միջնորդությունն ու երկարաձգել Խուդոյանի կալանքը 2 ամսով, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 14-ը»,- ասել է դատավոր Ելենա Բուլգակովան:

Ինքը՝ Խուդոյանը, չի կարողացել մասնակցել նիստին՝ կապված գերճնշումային կրիզից հետո հոսպիտալացման հետ:   

Գործարարը մեղքը չի ընդունում եւ իր ձերբակալության պատվիրատու է անվանում Պետդումայի նախկին պատգամավորին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Խուդոյանը մեղադրվում է ընկերություններից մեկից 3 հողատարածք յուրացնելու մեջ: Հասցված վնասի չափը գնահատվում է 10 մլն դոլար: