Շաբաթ Հնդկաստանը վտարել է Մալդիվների նախկին փոխնախագահ Ահմեդ Ադիբին, ում հայրենիքում ներկայացվել են կանխամտածված սպանության եւ կոռուպցիայի մեղադրանքներ, հայտնում է AFP-ն:
Ադիբը ձերբակալվել է քարշակվող նավով սահմանահատման փորձ կատարելիս:
Նա նավով Տուտիկորին հարավային նավահանգիստ է ժամանել հինգշաբթի եւ ձերբակալվել է առանց անձնագրի սահմանն ապօրինի հատելու փորձի համար:
Նավահանգստային քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ Ադիբին եւ նավի անձնակազմին Հնդկական օվկիանոսի ծովային սահմանին փոխանցել են Մալդիվների անվտանգության ծառայությանը:
Ադիբը Մալդիվներում բանտից ազատվել էր մայիսին՝ այն բանից հետո, երբ դատարանը չեղարկել էր 2015 թվականին նախագահ Աբդուլլահ Յամինին սպանելու մեղադրական դատավճիռը:
Սակայն հիմա Ադիբին կոռուպցիայի նոր մեղադրանք է առաջադրվել:





























