Իրավապահները ձերբակալել են 1997 թվականին ծնված կնոջ, որը հունիսի վերջին ճամպրուկով նետել էր իր 3-ամյա որդու մարմինը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Օգոստոսի 2-ին՝ ուրբաթ, Facebook-ի իր էջում այս մասին հայտնել է Ազգային ոստիկանության պետի տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը:

«Սովորական քաղաքացիների օգնության շնորհիվ միայն այսօր՝  երեխայի մահվանից մեկ ամիս անց, գնտվել է այն  կինը, որն իր հարազատ երեխային՝ 3-ամյա փոքրիկին, որպես անպետք աղբ ճամպրուկով դեն է նետել: Նրան չեմ կարող մայր անվանել: Շնորհակալություն մեր բարեսիրտ քաղաքացիներին օգնության համար», - գրել է նա:

Տղայի մարմինը գտել են ճամպրուկի մեջ Չեռնովցիում, մայրը նրան դեն է նետել մահից մի քանի օր անց: Մահացած երեխայի մարմնով ճամպրուկը գտել են հունիսի վերջին Չեռնովցիում՝ թփերի մեջ: Երեխայի դիակը փաթաթված է եղել ծածկոցով: Ոստիկանությունը կանխամտածված սպանության փաստով քրեական վարույթ է սկսել: