Լիբիայում տեղաբնակներից մեկը սպառնացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, որ կհարվածի նրան իր կոշիկով։
Ըստ արաբական ավանդույթի, կոշիկով ինչ-որ մեկին հարվածելը խիստ վիրավորանք է նշանակում։
«Ես ուզում եմ ասել բոլորին, ովքեր համարձակվում են հարվածել Քադաֆիին, հրթիռներ նետում խաղաղ բնակիչների վրա։ Նախագա’հ Օբամա, ահա իմ կոշիկը, հարցրու Բուշին` ինչպիսինն էր այն, իսկ Սարկոզիի համար ես երկու կոշիկ ունեմ»,- տեղի բնակչի բառերն է մեջբերել NTV-ն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բուշի եւ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի համատեղ ասուլիսի ժամանակ, «Ալ-Բաղդադիա» հեռուստաալիքի լրագրող Մունթազար ալ-Զեյդին, երրորդ շարքից կոշիկով հարվածել է Բուշին: «Սա նվեր է իրաքցիներից, սա հրաժեշտի համբույրն է, դու շուն ես»,- ասել էր նա եւ նետել երկրորդ կոշիկը:





























