Դաշնային իշխանությունները Բալթիմորում թմրանյութերի վաճառքի գործով մեղադրանքներ են ներկայացրել 90 կասկածյլաներին՝ Մերիլենդ նահանգի խոշորագույն քաղաքում հանցավորության մակարդակի կրճատման իշխանությունների համատեղ համագործկցության շրջանակում, հաղորդում է Fox News-ը:
Բալթիմորի գլխավոր դատախազությունը կիրակի հաղորդել է, որ իշխանություններն առգրավել են 51 զենք, ավելի քան 1 մլն դոլար կանխիկ գումար եւ ֆենտանիլի, հերոինի եւ մարիխուանայի խոշոր խմբաքանակներ:
Բալթիմորը հայտնվել էր ԱՄՆ ուշադրության կենտրոնում, երբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքը «առնետների եւ կրծողների անկանոն կուտակում» էր անվանել, ինչով առաջացրել էր դեմոկրատների վրդովմունքը, որոնք նախագահի խոսքը ռասիստական էին անվանել:




























