Ա. Ս. Պուշկինի անվան Շերեմետեւո միջազգային օդանավակայանը ճանաչվել է աշխարհի լավագույն օդանավակայանը բրիտանական Stasher ընկերության վարկածով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

Վարկանիշային աղյուսակում Շերեմետեւոն հավաքել է ամենաբարձր ցուցանիշը՝  6,50:  Իսկ չվացուցակի եւ կայանատեղիի էժան լինելու առումով մոսկովյան օդանավակայանը ստացել է ամենաբարձր՝ 10 բալ:

Հետազոտության մեջ ասվում է, որ Շերեմետեւոյում ավիաչվերթների միայն 6%-ն է հետաձգվում 15 րոպեով, ինչը մոլորակում ամենալավ ցուցանիշն է: Ռուսական օդանավակայանը նաեւ հայտնվել է սպասրահների թվով աշխարհի օդային նավահանգիստների եռյակում:

Հետազոտության մեջ հաշվի են առնվել նաեւ այնպիսի չափորոշիչներ, ինչպիսին են՝ Google-ի գնահատականներ, օդանավակայանում սննդի որակ, խանութների հասանելիություն, սպասարկման որակ, օդանավակայանից մինչեւ կենտրոնական հատված հեռավորություն:

Երկրորդ տեղում է Լոնդոնի Հիթրոուի օդանավակայանը, երրորդ տեղում է Տրինիդադ կղզու Պիարկո օդանավակայանը:

Stasher-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկված են աշխարհի 106 խոշորագույն օդանավակայանները: