Զոհվածների շրջանում հայտնաբերվել են Դեյթոնում զանգվածային հրաձգության կասկածյալի եւ նրա ընկերոջ մարմինները, հաղորդել է NBC հեռուստալիքը թվիթերյան իր էջում՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Նշվում է, որ նրանք երկուսն էլ սպանվել էին կրակոցների հետեւանքով։
Ավելի վաղ՝ տեղական ժամանակով 01:07-ին, զրահապատ բաճկոնով անհայտ անձը կրակել էր մարդկանց ուղղությամբ Դեյթոն քաղաքի Օրեգոնի շրջանում։ Տարբեր ԶԼՄ-ների տվյալներով՝ հրաձգության հետեւանքով սպանվել է 9 կամ 10 մարդ, վիրավորվել՝ 26 մարդ։ Կասկածյալը սպանվել է ոստիկանների կողմից։ Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հրաձիգը Բելբրուք քաղաքի 24-ամյա բնակիչ Քոնոր Բեթսն էր։




























