ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ դրոշներն իջեցնել՝ կապված երկրի մի շարք նահանգներում հրաձգությունների հետ, հայտնում է CNN-ն:
Նշվում է, որ Սպիտակ տանը, ինչպես նաեւ բոլոր հանրայն շենքերում, զինվորական դիտակետերում եւ արտասահմանում տեղակայված օբյեկտներում դրոշները կիսով չափ կիջեցվեն մինչեւ հինգշաբթի՝ օգոստոսի 8-ը:
Դրանից բացի, Պետության ղեկավարը նշել է, որ կիսում է հրաձգության հետեւանքով բոլոր տուժածների ցավը եւ այդ միջադեպերն անվանել է վախկոտության դրսեւորում:
Վերջին օրերին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել զանգվածային հրաձգության 2 միջադեպ: Առաջինը Տեխասում, որի հետեւանքով զոհվել էր 20 մարդ, 20-ը վիրավորվել էր: Այնուհետեւ մեկ այլ տղամարդ կրակոցներ էր կատարել Օհայո նահանգում, որի հետեւանքով 9 մարդ էր զոհվել եւ 27-ը՝ տուժել:




























